Գյուղատնտեսները մերկ լուսանկարվել են ակցիայի համար. ֆոտոշարք
ԱշխարհԱվստրալիայի Վիկտորիա նահանգից 24-ամյա ֆերմեր Բեն Բրուկսբին փաստել է տխուր միտում. նրա գործընկերները մեկը մյուսի հետևից կամավոր հեռանում են կյանքից։ Այդ ժամանակ նա հանդես է եկել մերկությամբ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրան հետևել են նաև գործընկերները։
Լուսանկարներում ֆերմերային տնտեսությունների աշխատողները մերկացրել են իրենց մարմինները և խոսել իրենց պատուհասող դժվարությունների մասին։
Բենը կարծում է, որ խնդիրներից կարելի է խուսափել, եթե պետությունը պաշտպան կանգնի ոչ մշտական ֆերմերային տնտեսությանը։
«Ցանկանում եմ, որպեսզի մարդիկ չվախենան միմյանց առջև հոգիները բացելուց, այդ ժամանակ խնդիրները կլուծվեն։ Եթե ես գոնե մեկին փրկել եմ իմ նախագծով, ապա համարում եմ, որ այս հողում պարտքս կատարված է»,-ասել է նա։
3 տարում պարզ գաղափարը վերածվել ազգային մակարդակով ֆլեշմոբի, որն ուշադրություն է հրավիրել է խնդրի վրա։
Հավաքված նյութը թույլ է տվել Բենին հրապարակել բարեգործական օրացույց, որը ստացել է «Մերկ ֆերմեր» անվանումը։
Այդ օրացույցի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Ավստրալիայի տարբեր նահանգների բժշկական և հոգեբանական կենտրոնների աջակցմանը։