ՊՆ-ի մասին ծաղրանկարի հետևանքները. «Մեդիալաբ»-ի խմբագիրը պարզել է իրեն ու դստերն սպառնացողին
Հասարակություն«Ամեն ինչ սկսվել է ՊՆ-ի մասին մեր ծաղրանկարից և գնալով ձնագնդիի պես մեծացել, բայց ես ուզում եմ շեշտել, որ մենք վախեցած չենք. շատ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր նման սպառնալիքներ են հնչեցնում ` պատասխան տան իրենց արարքի համար, որովհետև եղածը փողոցային խոսակցություն չի, այլ կոնկրետ ոտնձգություն լրատվամիջոցի գործունեության դեմ», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը` անդրադառնալով իր և իր ղեկավարած լրատվամիջոցի հասցեին ֆեյսբուքյան ոմն օգտատիրոջ կողմից օրեր շարունակ հնչեցրած սպառնալիքներին։