Եռացող կյանք. 1960-ականների ամերիկացի դեռահասները՝ հունգարացի լուսանկարչի ֆոտոշարքում
ԱշխարհԾագումով հունգարացի լուսանկարիչ Ջոզեֆ Սաբոն լուսաբանում էր 20-րդ դարի կեսի ԱՄՆ-ի հասարակական, մշակութային ու քաղաքական կյանքը։
Հայտնի է, որ նա 27 տարի լուսանկարչություն ու մշակույթ է դասավանդել Լոնգ Այլենդ կղզու միջնակարգ դպրոցներից մեկում և ավելի քան 20 տարի՝ Լուսանկարչության միջազգային կենտրոնում՝ Մանհեթենում:
Սաբոն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել փողոցային լուսանկարչությանն ու մասնավորապես՝ դեռահասների ու երիտասարդների առօրյան ինքնատիպ կերպով պատկերելուն: Նրան հաջողվել է լուսանկարների միջոցով փոխանցել դեռահասների զգացողությունները, թախիծը, անհանգիստ ցանկությունները, ամաչկոտությունը և այլն:
Ինչպես նշում է Big Picture-ը, արդյունքում Սաբոն երկու գիրք է հրատարակել. Almost Grown («Գրեթե մեծահասակ») և Teenage («Դեռահաս»):
«Ցանկանում էի ցույց տալ՝ ինչպիսին են նրանք»,-իր աշխատանքները մեկնաբանել է Սաբոն: