Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը պահանջել է մահմեդականներից ուտել միայն աջ ձեռքով
ԱշխարհԹուրքիայի «Դիյանեթ» կրոնական հարցերով վարչությունը կրկին աղմկահարույց հայտարարություն է տարածել, որը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել մամուլում ու հասարակության շրջանում:
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, «Դիյանեթ»-ը խորհուրդ է տվել երկրի բնակիչներին սնվելիս ձախ ձեռքով չուտել՝ նշելով, որ «ձախ ձեռքով սատանան է կերել»:
Կառույցը, մասնավորապես, շեշտել է, որ Մուհամեդ մարգարեն խորհուրդ է տվել իր հետևորդներին սնվել հենց աջ ձեռքով, և նրա խոսքին հետևելն ամեն մահմեդականի պարտքն է:
Թուրքական պարբերականը «Դիյանեթ»-ի նման որոշումն անվանել է «խելքից դուրս», իսկ սոցցանցերի թուրք օգտատերերը շտապել են ծաղրել կրոնական վարչության նման կոչը: