Փելեշյանին սպառնում են, որ քվեարկի ՀՀԿ թեկնածուի օգտին․ «Ժամանակ»
Բաց մի թողեքՎանաձորի հնարավոր համաձայնությունը ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի միջև ՀՀԿ-ին գցել են ցայտնոտի մեջ։ «Ժամանակ» թերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտից Վանաձորում գործի են դրվել իրավապահ և քրեական գործիքները։
«Քննիչները կանչել և սպառնացել են «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին, որը նախօրեին ծեծի էր ենթարկել Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին։ Նրան սպառնացել են, որ եթե առաջիկա ավագանու նիստին փակ գաղտնի քվեարկությամբ չքվեարկի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, նրան կկալանավորեն։
Սպառնալիքներ է ստացել նաև ԲՀԿ-ական թեկնածուն՝ Այծեմնիկ Օհանյանը։ Երեկ նրան սպառնացել է անձամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը», -գրել է թերթը: