Հայերեն

«Իմ առաջին սերը դարձավ իմ կինը». Արաբո Իսպիրյան / լուսանկարներ

Life
 

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների, նրանք կատարում են խոստովանություններ, ներկայացնում անձնական կյանքի մանրամասներ: Այս անգամ մեր զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Արաբո Իսպիրյանն է:

 

Արաբոյի առաջին սիրո պատմությունը, թերեւս, եզակի է այն առումով, որ դեմ է սեւակյան պնդմանը, թե առաջին սերը կուտ է դառնում: Արի ու տես, որ Արաբոն առաջին անգամ սիրահարվել է 28 տարեկանում եւ հետո արդեն ամուսնացել է իր սիրելիի հետ. «Իմ առաջին սերը դարձավ իմ կինը, իհարկե, մինչեւ Նարինեին հանդիպելը ունեցել եմ հրապույրներ, սակայն դրանք լուրջ չեն եղել: Կնոջս հանդիպել եմ հարսանեկան խնջույքի ժամանակ: Նա անմիջապես հետաքրքրեց ինձ: Նարինեին, կարելի է ասել, սիրահարվել եմ առաջին հայացքից: Հետագայում, արդեն, երբ սկսեցի նրան ավելի լավ ճանաչել, ավելի շատ սիրեցի»,-անկեղծացավ Արաբոն:

Մինչեւ ամուսնությունը զույգը շփվել է մեկ տարի: Իսկ 2017 թվականի հունիսին՝ Արաբոյի մենահամերգի օրը, երգիչը անակնկալ կերպով ամուսնության առաջարկ է արել սիրելիին. «Կատարում էի «Աննման» երգը, որը դադարեցրի եւ առաջարկ արեցի նրան: Իմ մտադրության մասին գիտեին միայն հայրս եւ մայրս: Ի դեպ, ասեմ, որ հայրս մի փոքր պատրաստել էր Նարինեին՝ ասելով, որ անակնկալ է սպասվում, սակայն չէր բացել փակագծերը: Այդպիսով՝ սիրելիս ընդունեց առաջարկս»,-նշեց երգիչը:

Այժմ Արաբոն եւ կինն ապրում են Հայաստանում: Նրանք երկուսն էլ արմատներով մշեցի են՝ ավանդապաշտ ընտանիքներից: Նարինեն մինչեւ Արաբոյի հետ ծանոթանալը լսել, հավանել է նրա երգերը, կարելի է ասել՝ եղել է երգչի երկրպագուն: Հարցին, թե կինը, որը կապ չունի երգարվեստի հետ, Արաբոյի բեմական գործունեության առնչությամբ խանդի տեսարաններ չի՞ սարքում, երգիչը պատասխանեց. «Ոչ, մենք իրար լավ ենք հասկանում եւ վստահում ենք միմյանց»:

Արաբոն հավաստիացնում է, որ երբ առաջին սիրո հետ ընտանիք կազմեց, իրենց զգացմունքներն ավելի ամրացան. «Դեռ չամուսնացած ընկերներիս շրջանում կարծես քարոզիչ լինեմ, բոլորին կոչ եմ անում ամուսնանալ, պետք է պոզիտիվ տրամադրվել, որ ամեն բան լավ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան

 
Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Ամենադիտված