Դիահերձողը բռնաբարել է «Дом-2»-ի աստղի դիակը. նոր մանրամասներ
Life«Дом-2» նախագծի մասնակից Օկսանա Ապլեկաևայի խեղդամահ արված մարմինը հայտնաբերվել էր 2008թ-ի սեպտեմբերին՝ Ռիգա-Մոսկվա մայրուղու մոտ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Այսօր հայտնի է դարձել նրա դիահերձումն իրականացնող դատաբժշկի ձերբակալության մասին, ով կասկածվում է հեռուստաաստղին դիահերձարանում բռնաբարելու մեջ:
Ինչպես հաղորդել է 112 հեռուստաալիքը, սկանդալային մանրամասները բացվել են ընդամենը երկու ամիս առաջ: Երկու քննություն է իրականացվել, որոնցից երկրորդի արդյունքում աղջկա օրգանզմում հայտնաբերվել է դատաբժշկի կենսաբանական հետքեր:
Հիշեցնենք, որ Ապլեկաևայի խեղդամահ արված մարմինը հայտնաբերել էր Մոսկվայի Իստրա թաղամասում: Վարկածներից մեկի համաձայն, Օքսանան սպանվել է իր նախկին սիրելիներից մեկի կողմից, սակայն մեղավորներին չեն կարող գտնել: Գործը կարճվել է «քրեական հետապնդման ենթակա անձանց բացահայտելու անկարողության համար»: