Ռուսաստանի հայերի միությունը մեկնաբանել է Արա Աբրահամյանի հասցեին ուղղված մեղադրանքը
Աշխարհ«Հասարակական կարծիքն օնլայն ռեսուրսների միջոցով մանիպուլյացիայի ենթարկելն անհեթեթ ու անհեռանկարային է, Այն իր ձևով և բովանդակությամբ տգեղ էր՝ ինչպես եղավ Ռուբեն Գրիգորյանի նախաձեռնության պարագայում. կապված Հայ առաքելական եկեղեցու հետ տեղի ունեցած կոնֆլիկտի հետ»,-«Sputnik Армения»-ի հետ զրույցում ասել է ՌՀՄ ներկայացուցիչը, ով մեղադրանքներն անհեթեթ է համարել:
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ է տվել դիմլ իրավապահ մարմիններին:
«Քանի որ հարցի հիմքում քրեկան գործ կա, որը հարուցված է հայտնի սկանդալային ձեռներց Ռուբեն Գրիգորյանի և նրա մեքենայությունների դեմ»,-ասել են ՌՀՄ-ից:
Նրանց խոսքով ՝ այս հարցը որոշվում է գործող օրենսդրության շրջանակներում:
«Sputnik Армения»-ն դիմել է նաև իրավապահ մարմիններին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել:
Հավելենք նաև, որ ոմն յուրի Սեմյոնով իր տեսաուղերձում Արա Աբրահամյանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: