Ավելի լավ է` մեջքի վրա քնեք
ՀասարակությունԻսպանացի սեքսապատոլոգները օրերս պարզել են, որ փորի վրա քնելը վնասակար է առողջությանը: Նրանք պնդում են, որ փորի վրա քնելիս մարդը ճնշում է գործադրում միզապարկի վրա, ինչը ժամանակի ընթացքում սեքսուալ բնույթի տարբեր խանգարումներ է առաջ բերում: Ըստ սեթսապատոլոգների, փորի վրա պառկած դիրքից տուժում է նաեւ կնոջ կուրծքը: Կողքի վրա պառկած դիրքում էլ, ըստ մասնագետների, ի հայտ են գալիս կնճիռներ, հատկապես` քթի ու շուրթերի շրջանում: Նման կնճիռները սկզբում հետք չեն թողնում, սակայն ժամանակի ընթացքում գնալով նկատելի են դառնում ու խորանում: Այս ամենը նկատի առնելով` սեքսապատոլոգները խորհուրդ են տալիս քնել բացառապես մեջքի վրա պառկած դիրքում: