«Երեւանում ինձ զգում եմ ակվարիումի մեջ». Աստղիկ Սաֆարյան
LifeԱստղիկ Սաֆարյանի համար Երեւան-Բարսելոնա-Երեւան ճանապարհն ամենահարազատն է։ BRAVO.am-ը զրուցել է Բարսելոնայում գտնվող երգչուհու հետ, նա էլ տրամադրել է օրեր առաջ արված ֆոտոշարքը, որում շեշտադրել է իր նոր սանրվածքը։
- Ո՞րն էր նոր ֆոտոշարքի առիթը։
- Ուղղակի ցանկացա Բարսելոնայից նոր լուսանկարներ ներկայացնել, եւ մտածեցինք՝ այս անգամ կարելի է մի նոր կերպարով ներկայանալ, որ ավելի հետաքրքիր լինի։
- Ո՞վ է ոճի, սանրվածքի հեղինակը։
- Ինքս եմ ոճիս հեղինակը, սանրվածքն էլ արել է շատ տաղանդավոր, ազգությամբ հայ Դավիթ Ծերունյանը, ում հետ աշխատում եմ Բարսելոնայում գտնվելուս ընթացքում: Այս անգամ հենց նրա հետ որոշեցինք վարսերիս այնպիսի ոճային լուծում տալ, որը չէի ունեցել նախորդ ֆոտոշարքերում։ Այնուհետեւ լուսանկարչի հետ ընտրեցինք նկարահանման վայրերը, ես էլ փորձեցի դրան համահունչ դասական կերպարով մի իմիջ ստեղծել, եւ արդյունքում ստեղծվեց այս համակցությունը։
մանրամասն՝ կայքում