Հայերեն


Զորանոցի վերածվող երկիր․ «ՉԻ»

Հասարակություն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է․

Երեկ Հայաստանում իսկապես շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ` առաջին անգամ պետական մակարդակով հնչեց մի միտք, որը տարիներ շարունակ ներկայացվում էր որպես այս կամ այն քաղաքական գործչի «անձնական տեսակետ»։ Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե «մեր խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում»։


Եթե փորձենք բացատրել մի նախադասությամբ` սա նշանակում է, որ այսուհետ ոչ թե բանակը պիտի ծառայի պետության շահերին (ապահովելով արտաքին անվտանգությունը), այլ պետությունը պիտի ծառայի բանակի շահերին` իր բոլոր օղակների համար թիվ մեկ խնդիր հռչակելով բանակի հզորացումը։ Կամ, այլ կերպ ասած, սրանից հետո ՀՀ բոլոր չափահաս բնակիչները նախ եւ առաջ պոտենցիալ զինվորներ ու սպաներ են, եւ միայն դրանից հետո` սովորական քաղաքացիներ, բժիշկներ, իրավաբաններ, գործարարներ եւ այլն։ Ահա այսպես։ Եվ սա ներկայացվեց որպես պետության պաշտոնական քաղաքականություն։ Կամ, ինչպես հիմա է ընդունված ասել, «տեսլական»։

Բայց արդյո՞ք իշխանություններին կհաջողվի կառուցել «ազգ-բանակ»։ Ժամանակակից աշխարհում «ազգ-բանակի» միայն մի հաջողված օրինակ կա` Իսրայելը, եւ Հայաստանի ու այդ երկրի միջեւ իսկապես էլ մի քանի նմանություններ կան։ Երկուսն էլ շրջապատված են թշնամիներով, երկուսն էլ երկար ժամանակ գտնվում են փաստացի պատերազմական վիճակում, երկուսն էլ ունեն բնակչության թվի համեմատ շատ մեծ բանակ, երկու դեպքում էլ «տիտղոսակիր ազգի» միայն 25 տոկոսն է ապրում երկրում, իսկ 75 տոկոսը ցրված է աշխարհով մեկ եւ այլն։ Բայց էական են նաեւ տարբերությունները` Իսրայելը ունի ծովային ելք (հետեւաբար` շրջափակման խնդիր չկա), ունի շատ հզոր տնտեսություն, միջուկային զենք, եւ, որպես արդյունք, չնայած ավելի քան 60 տարի է, ինչ գտնվում է պերմանենտ պատերազմում, այդ երկրից երբեք արտագաղթ չի եղել։ Հակառակը` նրանք չգիտեն, թե որտեղ տեղավորեն ներգաղթողներին։

Իսկ գուցե այնուամենայնիվ մեզ նո՞ւյնպես կհաջողվի ստեղծել «ազգ-բանակ»։ Փորձենք հերթով քննարկել դրա համար անհրաժեշտ կարեւորագույն նախադրյալները։ Առաջին` բարձրակարգ կրթություն (որովհետեւ առանց ժամանակակից գիտության եւ բարձր տեխնոլոգիաների հնարավոր չէ ունենալ հզոր բանակ)։ Բայց արի ու տես, որ մեզ մոտ կրթության նախարարները նշանակվում են ըստ կուսակցական քվոտաների, դպրոցների տնօրեններ են նշանակվում բացառապես սրա-նրա «մոտիկները» (որոնցից պահանջվում է ընդամենը «նորմալ» ընտրություններ անցկացնել եւ ՀՀԿ-ական միջոցառումների համար գլխաքանակ ապահովել), բուհերում էլ իշխում են «սաքուլիկները»։ Հաջորդը` առողջ, մրցակցային տնտեսություն։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ, ասենք, Իսրայելում միայն մի հոգի շաքարավազ ներկրի, իսկ այդ երկրի նախագահի կամ վարչապետի եղբայրը փայ մտնի բոլորի բիզնեսներում։ Մյուսը` ճշգրիտ արտաքին քաղաքականություն։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ, օրինակ, Իսրայելը որեւէ երկրում դեսպան նշանակի ծանրամարտի նախկին չեմպիոնին կամ ինչ-որ մեկին, որին աշխատանքից ազատել են, բայց քանի որ չգիտեն, թե ինչ «հարմար գործ» տան` ուղարկում են որեւէ երկիր որպես դեսպան։ Կամ` հնարավո՞ր է, որ միջուկային զենք ունենա մի բանակ, որի զինվորների սպիտակեղենը տնից են ուղարկում, իսկ սպաները «կանիստրով» բենզին են գողանում։

Մի խոսքով` «ազգ-բանակ» կառուցելու համար անհրաժեշտ նախադրյալների թվարկումը կարելի է շարունակել, բայց մի բան ակնհայտ է` այս իշխանությունների պայմաններում դրան հասնել հնարավոր չէ անգամ տեսականորեն։ Իսկ սա նշանակում է, որ իշխանությունները Հայաստանի առջեւ ի սկզբանե անիրագործելի խնդիր են դրել։ Թե ինչու` կարծում ենք, հասկանալի է։ Նախ` որովհետեւ «ազգ-բանակի» կոնցեպտը ենթադրում է բանակային կարգապահություն (ցանկացած բանակում մարդու սովորական ազատությունները սահմանափակված են օրենքի ուժով), եւ երկրորդ` «ամեն ինչ բանակի համար» կարգախոսը հնարավորություն է տալիս անընդհատ բնակչությանը ստիպել «ձգել գոտիները», իսկ պետական միջոցների մեծ մասը ծախսել գործնականում առանց վերահսկողության։

Մի բանում իշխանություններն իրավացի են` Հայաստանն իսկապես այն վիճակում է, որ մեզ ժամանակակից, հզոր բանակ է պետք։ Միայն թե` դրան հասնելու համար բանակին զուգահեռ պիտի փոխել նաեւ «թիկունքը»։ Իսկ դա այս իշխանությունների օրոք հնարավոր չէ։ Մնացածը հեքիաթներ են։ Կամ, ինչպես հիմա է ընդունված ասել, տեսլական։

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված