Ռունին բացատրել է, թե ինչու է Մխիթարյանը ձախողվել MU-ում
ՍպորտԱնգլիական «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին բացատրել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախողվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Կարծում եմ, որ նա ավելի շատ է համապատասխանում «Արսենալին»: Տեսել եմ նրան մարզումների ժամանակ, Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է:
«Մանչեսթեր Յունայթեդում» նա չստացավ այն ազատությունը, որը ցանկանում էր «Բորուսիայի» ժամանակների նման հանդես գալու համար:
Տարբեր ոճեր են, և «Արսենալում» Մխիթարյանն ունի իր կողքը լավ ֆուտբոլիստներ: Նա կստեղծի պահեր, կխփի գոլեր և կարծում եմ՝ Մխիթարյանը կշարունակի լավ խաղալ»,- Ռունիի խոսքը մեջբերում է «Monday Night Football»-ը: