Վենգերը բացել է փակագծերը
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու է ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին թույլ տվել տեղափոխվել «Չելսի»:
«Օլիվյեն մեծ համբավ էր վայելում ակումբում ու թիմի հանդերձարանում, սակայն նա ցանկանում էր ստանալ ավելի շատ խաղաժամանակ: Բացի այդ, Ժիրուն ցանկանում է մեկնել աշխարհի առաջնությանը, այդ պատճառով Օբամեյանգի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո նրան թույլ տվեցի հեռանալ:
Իդեալական կլիներ, եթե նա չտեղափոխվեր մրցակից թիմ, սակայն Ժիրուի երրորդ զավակը ծնվել էր վերջերս, այդ պատճառով նրա ընտանիքի համար դժվար կլիներ հեռանալ Լոնդոնից: Հավատում եմ, որ մենք պարտական ենք Ժիրուին նրա նվիրվածության ու ակումբի հանդեպ մեծ սիրո համար»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Չելսին» 20,3 միլիոն եվրո էր վճարել 31-ամյա Ժիրուին ձեռք բերելու համար: Նա 2012-ին ֆրանսիական «Մոնպելյեից» էր տեղափոխվել «Արսենալ»: