Հայրը սպանել է 19-ամյա աղջկան՝ նրան այլևս «տանել չկարողանալու» պատճառով
ԱշխարհՌիչարդ Քրեյն իր 19-ամյա դստերը՝ Օլիվիային սպանել է Անգլիայի ավտոկայանատեղիներից մեկում՝ պարզապես նրան չհանդուրժելու պատճառով: Բանը նրանում է, որ աղջիկը լուրջ հոգեբանական խանգարումներ է ունեցել և 64-ամյա հոր նյարդերն այլևս չեն դիմացել: Աղջկան սպանելուց հետո նա գնացել է իր նախկին սիրելիի՝ Դամյանտի Կովանի մոտ և փորձել է նրան նույնպես սպանել:
Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Իր ծրագրերի մասին Ռիչարդը պատմել էր քրոջը նախապես, բայց վերջինիս չէր հավատացել նրան: Հայրը խոստովանել է, որ ավելի հեշտ կլինի սպանել աղջկան‚ քան տեսնել նրա տանջանքը:
«Ես այլևս չէի կարող թույլ տալ, որ նա տառապի, ես գիտեմ, որ դա դաժան է հնչում, բայց ես չէի կարող մտածել այլ բան»: Ես այս մասին մի քանի ամիս մտածել եմ: Ես գիտեմ, որ դա արդարացում չէ»‚- ասել է հայրը:
«Ես այնքան էի հոգնել: Ես տուն էի վերադառնում‚ իսկ տանն ինձ սպասում էր այս ամենը: Եվ դա ամեն անիծված օր էր կրկնվում»‚- ավելացրել է նա:
Ռիչարդին ուղարկել են պարտադիր հոգեբուժական բուժման, որից հետո նա 10 տարի բանտում կանցկացնի: