Ուսանողը գլխատել է նախկին ընկերուհուն. լուսանկարներ
ԱշխարհԲրիտանական Մեյդսթոն քաղաքի (Քենթ կոմսություն) թագավորական դատարանը վճիռ է կայացրել համալսարանի 26-ամյա ուսանող Ջոշուա Սթիմփսոնի գործով, ով մեղավոր է ճանաչվել Մոլի Մաքլարենի դաժան սպանության մեջ։ Նա նրան դանակով հասցրել էր առնվազն 75 հարված և կտրել գլուխը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Այդ հանցագործությունը կատարվել էր անցած ամռանը, ավտոկայանատեղիում։ Հարձակումից առաջ մեղադրյալը մի քանի զրպարտական գրառումներ էր հրապարակել Facebook-ում նախկին ընկերուհու հասցեին։
Աղջիկը երկու անգամ դիմել է ոստիկանություն և հայտնել վտանգի մասին, ընդ որում երկրորդ անգամ նա դիմել է սպանությունից 1 շաբաթ առաջ։ Նրան հանգիստ թողնելու պահանջները բոյֆրենդն անտեսել է։
Մոլին և Ջոշուան ծանոթացել էին Tinder ծանոթությունների կայքով,2016 թվականի ձմռանը, նրանց սիրավեպը շարունակվել էր 7 ամիս և ավարտվել սպանությունից 2 շաբաթ առաջ։