Հայերեն


«Թույլ տվեք՝ ինքներս որոշենք». Իվետա Տոնոյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ձևաչափի մասին

Քաղաքականություն

Ըստ մամուլի՝ առաջիկա օրերին տեղի կունենա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու: VERELQ-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ հարցը իրենց քաղաքական օրակարգի որոշելիքն է, թե ինչ ձևաչափով և ում մասնակցությամբ տեղի կունենա այդ հանդիպումը:

Նա նշեց, որ խմբակցության պատգամավորների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները պարբերաբար բնույթ են կրում և այդ քննարկումը եղել էիրենց աշխատանքային քննարկումներից հերթականը: Ի թիվս այլ հարցերի, կապված խմբակցության քաղաքական օրակարգի, օրենսդրական նախաձեռնությունների և անելիքների հետ, քննարկվել է նաև նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հարցը, որի ժամանակ պատգամավորները հանդես են եկել իրենց անձնական դիրքորոշումներով:

«Բայց ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե առաջիկայում կայանալիք հանդիպմանը չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանը, ապա դա մեր քաղաքական օրակարգի որոշելիքն է, թե ինչ ձևաչափով և ում մասնակցությամբ տեղի կունենա այդ հանդիպումը. թույլ տվեք ինքներս դա որոշենք»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ թե՛ լրատվամիջոցների, թե՛ հանրության համար պետք է կարևոր լինի կոնկրետ այդ հանդիպման արդյունքը, այն վերջնական որոշումը, որը կկայացվի հանդիպումից հետո, ինչի մասին իր ժամանակին կհրապարակվի:

Ճշտող հարցին՝ այս շաբաթ տեղի կունենա՞ այդ հանդիպումը, Տոնոյանը նշեց, որ կոնկրետ ժամկետ չի նշի, բայց առաջիկա օրերին, այո, այն տեղի է ունենալու.

«Եվ կարող եմ հատուկ ընդգծել, որ մեր պատգամավորները որևէ կերպ կաշկանդված չեն այդ հանդիպման ժամանակ որևէ հարց բարձրաձայնելուց, այդ թվում նաև հանրությանը հուզող»,- հավելեց նա:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, եթե հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքի՝ ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու հարցը: Իվետա Տոնոյանը, սակայն, նշեց, որ նման քննարկում իրենց օրակարգում չկա:

Հիշեցնենք, նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Իսկ թե ինչպես է ընտրվելու նախագահը համաձայն նոր Սահմանադրության՝ այստեղ:

Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված