Հայերեն


Անդրեն և Նինի Շերմադինին 7 տարի անց նոր տեսահոլովակ են նկարահանել

Life
 

 

 

Երգիչ Անդրեն շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի վրացի երգչուհի Նինի Շերմադինիի հետ։ Անդրե–Նինի դուետը լսարանին հայտնի է դեռևս 2011 թվականից, երբ նրանք ներկայացան «10+10» նախագծում, այնուհետև տեսահոլովակ նկարահանեցին «Ով սիրուն, սիրուն» երգի հիման վրա։ Տեսահոլովակի «սիրահարված զույգն» այն ժամանակ լայն քննարկումների տեղիք տվեց։ 7 տարի անց նրանք վերամիավորվել են նոր զուգերգի շուրջ, որում ևս սիրո պակաս չկա:)

 

Անդրեն նոր աշխատանքի առաջին մանրամասները վստահել է  Tert.am Life–ին և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։

 

«Ամեն ինչ շատ անսպասելի որոշվեց: Նինին հիմա ավելի շատ լինում է Նյու Յորքում։ Մի քանի օրով գնացել էր Վրաստան, առաջարկեցի՝ քանի վերադարձել է, նոր զուգերգով հանդես գանք:

 
 
Ինչպես նախորդ, այնպես էլ այս զուգերգի ընտրության հարցում մեզ ուղղորդեց Գերոգի Հարությունյանը՝ նշելով, որ «Ծաղիկների աշխարհում» երգը ևս սիրված է թե՛ հայերի, թե՛ վրացիների կողմից: Այս անգամ էլ երգը կներկայացնենք երկու լեզուներով»,– պատմեց երգիչը։

 

 

 

Տեսահոլովակի ռեժիսորն Անդրեի քույրն է՝ Անուշ Հովնանյանը, որը նաև նրա պրոդյուսերն է: Սա Անուշի առաջին ռեժիսորական աշխատանքն է: «Տեսահոլովակի հերոսները հենց մենք ենք՝ ես և Նինին: Այն նկարահանվել է Սիգնախի հեքիաթային քաղաքում: Թե ինչ է ներկայացված տեսահոլովակում, շատ չեմ ցանկանում բացահայտել: Միայն ասեմ, որ քաղաքն ինքնին շատ գեղեցիկ է, այնպես որ, տեսահոլովակն էլ շատ գունեղ ու գեղեցիկ է ստացվել»,– նշեց երգիչը։

 

Այս անգամ ևս լսարանը կտեսնի սիրահարված զույգի. «Տեսահոլովակում սեր ներկայացված է, բայց ավելին չեմ ուզում պատմել:)»։ Նոր աշխատանքի պրեմիերան սպասվում է ձմռան վերջին կամ գարնան սկզբին՝ երբ, ըստ Անդրեի,  եղանակն ավելի համահունչ ու ներդաշնակ կլինի տեսահոլովակի հետ:

 

Հարցին` արդյոք երգիչը փորձում է ուժերը նաև վրացական շուկայում, նա պատասխանեց, որ  Վրաստանում իրեն սկսեցին ճանաչել «10+10» նախագծից հետո. «Դրանից  հետո արդեն եղավ իմ և Նինիի զուգերգը, որը հեռարձակվեց նաև այնտեղ: Շուտով այս տեսահոլովակն էլ կհեռարձակվի թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում: Փորձ, որպես այդպիսին, չեմ անում, բայց անչափ հաճելի է, որ իմ աշխատանքը վրացի հեռուստադիտողը ևս գնահատելու հնարավորություն ունի»:

 

 

Այս օրերին Անդրեն ԱՄՆ–ում է։ Երգիչը, սովորության համաձայն, չի դադարում աշխատել և նոր նախագծեր է մտմտում։ «Նախագծերը դեռևս մտքումս են ուրվագծվում, բայց ծրագրերիցս մեկն արդեն իրագործվում է: Դա փետրվարի 14-ին Լոս Անջելեսում կայանալիք համերգս է՝ նվիրված Սուրբ Վալենտինի տոնին: Օրերս տեղեկացա, որ տոմսերը, գրեթե, սպառված են, ինչի համար շատ ուրախ եմ: Համերգին կմասնակցեն նաև Արփի Գաբրիելյանն ու Մհեր Բաղդասարյանը: Լոս Անջելեսում բնակվող երկրպագուներիս այդ օրը սիրով կսպասեմ Vertigo Event Venue-ում»,– ասաց նա։

 

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին` Անդրեն ասաց, որ պատրաստի ևս մեկ տեսահոլովակ ունի, բայց դեռ չի ցանկանում բացահայտել, թե որ երգի հիման վրա: Երգիչը խոստանում է` 2018-ին իմ հանդիսատեսը նորությունների պակաս չի ունենա:

 

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. Reuters
Ամենադիտված