«Բավարիան» պատրաստ է Լեւանդովսկուն բաց թողնել
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Marca-ի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ խանգարել 29-ամյա ֆուտբոլիստին։ Նշվում է նաեւ, որ Լեւանդովսկու գործակալը մշտապես կապի մեջ է Արքայական ակումբի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաղուց է ցանկանում ձեռք բերել լեհ հարձակվողին, որի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը։ Նա 2014-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել մյունխենյան ակումբ։