Իրինա Շեյքը կտրուկ փոխել է ոճը. լուսանկարներ
LifeՀայտնի ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կտրուկ փոխել է արտաքինը՝ ներկայանալով նոր սանրվածքով: Երեսուներկուամյա գեղեցկուհին կտրել է մազերն ու այժմ ճակատի հատվածում սազական մազափունջ ունի:
Շատ հազվադեպ կտրուկ ոճային փոփոխությունների դիմող աստղն իր ինստագրամյան էջում մի քանի լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ նոր սանրվածքն իրեն ավելի սեքսուալ է դարձրել:
Նրա բազմաթիվ հետևորդներ շատ են հավանել այս փոփոխությունն ու դրական մեկնաբանություններ են գրել:
Հիշեցնենք, որ երկարոտն գեղեցկուհին նշանադրված է հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հետ: Նրանց առաջնեկը ծնվել է 2017թ. մարտին: