Անսպասելի սկանդալ. Բելլա և Ջիջի Հադիդների հայրը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ
LifeԱնսպասելի սկանդալ է հասունացել մոդելներ Բելլա և Ջիջի Հադիդների ընտանիքի շուրջ նրանց հոր պատճառով:
23-ամյա մոդել Միրանդա Վին Ինստագրամի իր էջում #MeToo հեշթեգով գրառում է կատարել, որտեղ նա մեղադրել է Guess-ի հիմնադիր Փոլ Մարչիանոյին և 69-ամյա միլիարդատեր Մոհամեդ Հադիդին՝ Բելլա և Ջիջի Հադիդների հորը, սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:
«Ժամանակն է, որպեսզի Փոլ Մարչիանոն ու Մոհամեդ Հադիդը ցույց տան իրենց իրական դեմքը: Ես Փոլին հանդիպել եմ Guess-ի գրասենյակում, որտեղ նա իմ հանդեպ սեռական ոնտձգություններ է իրականացրել, ապա ինձ հանձնել է իր ընկերոջը՝ Մոհամեդին, ով պատրաստվում էր ինձ հետ հանդիպել, որպեսզի միասին սուրճ խմեինք: Ես կարծում էի, որ դա պետք է լինի գործնական հանդիպում, սակայն այնտեղ նա էր և մեկ շիշ շամպայն: Նա ինձ բռանբարել է բնակարանում»,-գրել է դերասանուհին Ինսատգարմի իր էջում:
Մոհամեդ Հադիդը իր փաստաբանի միջոցով հերքել է մեղադրանքները:
