Իրավիճակի պատանդը
ՔաղաքականությունԱռաջին |
Դեռ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանն ամբողջովին այն դերի, կերպարի մեջ էր, որը վարչապետի նշանակման ժամանակ սահմանել էր Սերժ Սարգսյանը: «Նոր ոգին» մեկ տարի առաջ նույնպես չուներ բովանդակություն, սակայն օժտված էր հանրային սպասելիքների, ակնկալիքների որոշակի ռեսուրսով: Մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը ոչ միայն գործող վարչապետ էր, այլ այդ կարգավիճակով` առնվազն ներհամակարգային այլընտրանք հենց համակարգի հիմնական սեգմենտին` քրեաօլիգարխիային: Համենայնդեպս` այդպես էր PR-ի ու քարոզչության, դրանց հետևանքով ձևավորված հանրային սպասումների մակարդակում, մանավանդ, որ առջևում խորհրդարանական ընտրություններ էին, իսկ ՀՀԿ-ն դրանցում ներկայանալու էր «նոր ոգով», Կարեն Կարապետյանը` իշխանության ժառանգորդի կարգավիճակով:
Հենց վերջին հանգամանքը Կարապետյանին մոտիվացնում էր. նա հանդես էր գալիս ուղերձներով, իր և երկրի շուրջ համախմբվելու կոչերով: Կարեն Կարապետյանը մեկ տարի առաջ գուցե իսկապես հավատում էր, որ շուտով Հայաստանում լինելու է Առաջինը, գուցե այդ հեռանկարին հավատում էր նաև հասարակության մի հատվածը, որի նաիվությունն օգնեց, որպեսզի «նոր ոգու» ցուցանակի տակ անցնցում և անաղմուկ «տոկոս խփվի» ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության համար:
շարունակությունը՝ կայքում