Վիտալինային 10 տարվա ազատազրկում է սպառնում
ԱշխարհԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային կարող է 10 տարվա բանտարկություն սպասվել։ Այս մասին հայտնել է հայտնի ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Երեկ ռուսական Առաջին ալիքի եթեր է հեռարձակվել «Թող խոսեն» հաղորդման հերթական թողարկումը՝ նվիրված Ջիգարխանյան-Վիտալինա կոնֆլիկտին։ Տաղավարում Ջիգարխանյանի փաստաբանը հայտարարել է, որ պատրաստվում է դատարանում ապացուցել Վիտալինայի խաբեբայության փաստը՝ կապված բնակարանների և գումարի կանխիկացման հետ։
Վիտալինան իր հերթին նշել է, որ կինը կարող է տնօրինել ամուսնու գումարները մինչ ամուսնալուծությունը։ Բացի այդ, Արմեն Բորիսովիչն իրեն լիազորագիր է տված եղել։
«Ինչ վերաբերվում է 4 մլն ռուբլուն, որը ես հանել եմ հաշվից, երբ Արմեն Բորիսովիչն անհետացել էր, այդ գումարներն ապահով տեղում են և սպասում են Արմեն Բորիսովիչին»,-հայտարարել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։