Օզբիլիսը նորություն ունի
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կնքել Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ: Գործարքը կայացել է Թուրքիայի Բելեկ քաղաքում, որտեղ «Շերիֆը» ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Ինչպես հայտնում է մոլդովական թիմի պաշտոնական կայքը, Օզբիլսն այսօր առավոտյան միացել է թիմի մարզմանն ու ծանոթացել կոլեկտիվի հետ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ տեղելություն էր տարածվել, որ Օզբիլիսը հեռացել է «Բեշիկթաշից» և պատրաստվում է պայմանագիր կնքել ղազախական «Ակտոբեի» հետ: