Գայանե Բալյանը՝ ոճային փոփոխության, սարսափ ֆիլմում իր կերպարի մասին, եւ ոչ միայն
LifeԴերասանուհի Գայանե Բալյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Փրկեք մեր հոգիները» սարսափ ժանրի հեռուստասերիալում, BRAVO.am-ի հետ զրուցել է մարմնավորած դերերի, նկարչուհու իր կարիերայի, ոճային փոփոխության մասին, եւ ոչ միայն:
«Բոլոր մարմնավորածս հերոսուհիներն էլ ինձ հարազատ են»
«Առաջին անգամ էի սարսափ ժանրի ֆիլմում նկարահանվում: Նկարահանումները բավական լավ մթնոլորտում են անցել: Մարմնավորում եմ Մանեին, ով հատուկ նպատակով Վորոնեժ է մեկնում, բայց հայտնվում է անտառում: Մանեն դրական կերպար է, մեծ հույս ունի, որ մի օր դուրս է գալու դժոխային անտառից: Նա ուժեղ կին է, պայքարող, ներողամիտ, հնարավորինս հավասարակշռված:
Շատ դերեր եմ կերտել, ու բոլոր մարմնավոարծս հերոսուհիներնն էլ ինձ հարազատ են դարձել, ամեն մեկին յուրովի եմ սիրում: Չի եղել դեռ մի կերպար, ում հետ ինձ ամբողջովին կնույնացնեմ, բայց բնավորության որոշ գծերի նմանություն կա»:
շարունակությունը՝ կայքում