Հայերեն


«Նկարներդ կքցեմ պոռնո բազայի մեջ». նախկին ընկերուհուն շանտաժ է արել վերջինիս մերկ լուսանկարներով

Հասարակություն

1in.am |

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Դավիթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

27-ամյա Դավիթ Մ.-ին մեղադրանք էր առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթն իր նախկին ընկերուհուն՝ Գերմանիայի Բեռլին քաղաքում բնակվող Լիա Թ.-ին (անունը փոխված է) արատավորող՝ նրա մերկ լուսանկարը և անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով 2015 թվականի դեկտեմբերի սկզբին Լիա Թ.-ից պահանջել է 600 եվրո: Երբ Լիան չի կատարել այդ պահանջը, Դավիթը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին «Ֆեյսբուքում» էջ է բացել, որտեղ տեղադրել է Լիայի մերկ լուսանկարը:

Այն ավելի մեծ թվով մարդկանց հասանելի դարձնելու սպառնալիքով Դավիթը նորից Լիայից պահանջել ու դեկտեմբերի 12-ին բանկային փոխանցումով ստացել է 600 եվրո գումար:

Ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես նաև գործի նախաքննության ընթացքում Դավիթ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում նա ցուցմունք է տվել, որ դեռ ուսանողական տարիներից՝ 2008 թվականից ճանաչում է Լիա Թ.-ին: Իրենց հարաբերությունները գնալով լրջացել ու խորացել են:

2012 թվականին ինքն աշխատելու նպատակով մեկնել է Եվրոպա, իրենց հարաբերությունները շարունակվել են:

2014 թվականին ինքը վերադարձել է Հայաստան, զբաղվել է Լիայի փաստաթղթերը կարգավորելու հարցով, որպեսզի ընտանիք կազմեն ու միասին մեկնեն Եվրոպա:

Այդ ընթացքում Լիան սովորելու նպատակով մեկնել է Գերմանիա, ինքը մնացել է Հայաստանում:

Գերմանիայից Լիան պարբերաբար իրեն գումարներ է ուղարկել:

Իր մոտ կասկածներ են առաջացել, որ Լիան Գերմանիայում շփվում է տարբեր տղամարդկանց հետ: Համոզվելու համար ինքը նրան «պրովոկացիոն» հարցեր է տվել՝ ասելով, թե տեղյակ է, որ նա ուրիշ տղամարդու հետ կապ ունի: Ասել է նաև, թե ինքը Գերմանիայում «մարդ ունի», ումից ստանում է տեղեկություններ Լիայի մասին, նույնիսկ կարողացել է լսել նրա հեռախոսային խոսակցությունները, բայց ցանկանում է, որ Լիան ինքը խոստովանի:

Շատ փորձերից հետո վերջապես Լիան «մեղայականով» ասել է, թե իրականում Գերմանիայում ինչ-որ թուրքի հետ է կապվել: Խոստովանել է նաև, որ ունեցել է հնդիկ ընկեր:

Ինքը այդ «մեղայականից» հետո Լիայի հետ կապը խզել է: Ասել է, թե իրենք կարող են կապ պահպանել միայն որպես ծանոթներ, քանի որ ինքն արդեն հանդիպել է իր ապագա կնոջը:

Ըստ ամբաստանյալի՝ Լիան ամեն գնով փորձել է իրեն պահել կողքին, նույնիսկ բառացի գրել է. «Ես գիտեմ՝ ինչ հայացքով ես կյանքին նայում, դու ինձ չես ուզի, գոնե եղիր իմ սիրեկանը»:

Ինքը Լիային պարզ հասկացրել է, որ նման բան լինել չի կարող:

Հետո, ըստ ամբաստանյալի, «կատարվել է այն, ինչ տեղի է ունեցել՝ Լիան սարքել է իր գլխին…»:

Նա բողոք է ներկայացրել իր դեմ: Լիան է իրեն հայտնել այդ մասին՝ ասելով՝ սենց-սենց բան եմ արել, եթե դու հենց հիմա մեկնես Մոսկվա, դիմումը հետ կվերցնեմ, հակառակ դեպքում ապացույցներ եմ սարքելու, որ դու ինձ նման բաներ ես արել…

Լիան իրեն ասել է, թե բողոքելու է՝ իբր ինքը ահաբեկիչների հետ կապ ունի, տանը ատոմային ռումբ է սարքում ու նման անհեթեթ բաներ: Ինքը բանի տեղ չի դրել: Իր կարծիքով՝ այդ ամենի պատճառը Լիայի խանդն ու էգոիզմն են:

Իրենց առերեսման ժամանակ Լիան պնդում էր, թե գումարը չի ուզում, ուզում է, որ իրեն նստեցնեն:

Ըստ Դավիթի՝ Լիան իր անունը «պղծում է»՝ ասելով, թե ինքը սպառնացել է նրա քրոջը սպանել, մինչդեռ ինքը միշտ ձգտել է «մարդուն դաստիարակել, որ արժանապատիվ մեծանա»:

Դավիթը պնդել է, թե Լիան սեփական նախաձեռնությամբ է ուղարկել 600 եվրոն, որպեսզի իրեն կախման մեջ գցի, պահի կողքին:

Ինչ վերաբերում է իր էլեկտրոնային փոստի հասցեից Լիային ուղարկված նամակներին, ապա, ըստ Դավիթի, դրանք ինքը չի ուղարկել, այլ Լիան է սարքել համակարգչային ծրագրով…

Տուժող Լիա Թ.-ն նախաքննության և դատաքննության ժամանակ նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել: Նա հայտնել է, թե Դավիթի հետ ծանոթացել է համացանցով: Իրենք երկար ժամանակ ընկերություն են արել: Այդ ընթացքում Դավիթը մեկնել է Եվրոպա ու վերադարձել է Հայաստան: Դրանից հետո՝ 2014 թվականին, ինքն է ուսումնական ծրագրով մեկնել Գերմանիա, բայց իրենց ընկերությունը շարունակվել է:

Քանի որ իրենք մտերիմ հարաբերությունների մեջ էին, ինքը պարբերաբար Դավիթին Գերմանիայից գումար է ուղարկել: Բայց դա որպես նվեր չի արել: Նա ասում էր, թե ծրագիր է գրում ու իր տված գումարները վերադարձնելու է, սակայն չի վերադարձրել:

2015 թվականին Դավիթի խնդրանքով, նկատի ունենալով իրենց մտերիմ, ինտիմ հարաբերությունները, ինքը մերկ լուսանկարվել և ուղարկել է Դավիթին:

Իր՝ Գերմանիայում գտնվելու ընթացքում Դավիթն իրեն չի վստահել, պարբերաբար նեղացրել ու հոգեբանորեն ճնշել է, պարտադրել է իր որոշումները: Այդ անվստահության հետ կապված՝ վերջին շրջանում իրենց հարաբերությունները լարվել են:

2015 թվականի նոյեմբերին Դավիթն իրեն հայտնել է, թե ուրիշ ընտրյալ ունի, ում հետ պետք է ամուսնանա:

Դրանից հետո ինքը չի ցանկացել շարունակել շփումը Դավիթի հետ: Նրան այլևս գումարներ չի ուղարկել:

Դավիթը շարունակել է զանգել, պարբերաբար գումար է ուզել, ինքը մերժել է:

Դավիթը սկսել է սպառնալ, թե իր մերկ լուսանկարը և անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները կհրապարակի: Սկզբում նա պահանջել է 200 եվրո, հետո՝ 500 եվրո, հետո էլ՝ 600 եվրո:

Ինքը նրա պահանջը չի կատարել: Նա 2015 թվականի դեկտեմբերի 3-ին «Ֆեյսբուքում» իր անունով ու անհատական տվյալներով էջ է բացել, որտեղ տեղադրել է իր մերկ լուսանկարը: Այդ էջով նա կապ է հաստատել իր ու իր համացանցային ընկերների հետ:

Այնուհետև Դավիթը պահանջել է 600 եվրո ուղարկել՝ ասելով, թե հենց որ գումարը ստանա, էջը կփակի, հակառակ դեպքում սպառնացել է իր մերկ լուսանկարով էջը հասանելի դարձնել իր ծնողներին, ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Ինքը խոստացել է ուղարկել գումարը: Դավիթը էջը փակել է: Բայց հետո ինքը գումարը չի ուղարկել, նա նորից բացել է էջը:

Ինքը կատարվածի մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությանը, բայց պատասխանել են, թե Դավիթի նկատմամբ քրեական հետապնդում կարող են սկսել, երբ նա մտնի Գերմանիայի տարածք: Ինքը դրանից հետո դիմել է Գերմանիայում Հայաստանի դեսպանատուն:

Երբ ինքը չի պատասխանել Դավիթի նամակներին, նա սկսել է սպառնալ, թե կվնասի Հայաստանում բնակվող իր քրոջը…

Ինքը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին բանկային փոխանցումով նրան 600 եվրո է ուղարկել:

Տուժող Լիա Թ.-ն պահանջել է Դավիթ Մ.-ին ենթարկել քրեական պատասխանատվության: Նա քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Դավիթ Մ.-ի կողմից Լիա Թ.-ին ուղարկված էլեկտրոնային նամակներում ասվում էր. «Այս անգամ ավելի ճիշտ կլինի վեբ կայք սարքեմ ու տեղադրեմ բացարձակ բոլոր քո այլանդակությունները ու պտտեմ ինտերնետով մեկ…», «… Եթե փողին ա վերաբերվում, դու մի քանի օր առաջ կուղարկեիր ու նկարդ գցած չէր լինի…», «Պոռնոներդ պատրաստվում եմ քցեմ աշխարհի ամենամեծ պոռնո բազայի մեջ, էնտեղից իրան-իրան ռասկրուտկայա էղնում…» և այլն:

Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Մ.-ին մեղավոր է ճանաչել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Դավիթ Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի:

Դավիթի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք էր բերել՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռը, իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ, իսկ նրան չարդարացնելու դեպքում մեղմացնել պատիժը, նրան իրական ազատազրկման չդատապարտել, այլ որպես պատիժ՝ նշանակել տուգանք կամ կիրառել պայմանական դատապարտություն:

Պաշտպանը իր բողոքում նշել էր, որ տուժող Լիան գործի քննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ, նրա ցուցմունքները արժանահավատ չեն, նա «գործով հանդիսանում է ինքնուրույն շահ հետապնդող անձ… Կին, ով տոգորված է նախկին ընկերոջը խանդի, վրեժի հողի վրա վատություն անելու մոլուցքով… Առերես հարցաքննության ժամանակ տուժողը հայտարարել է. «Դավիթ, դու պետք է պատժվես, որովհետև ինձ օգտագործել, ճմռթել ու շպրտել ես մի կողմ…»:

Պաշտպանը նշել է, որ տուժողը, իմանալով ամբաստանյալի էլեկտրոնային հասցեների գաղտնաբառերը, հենց ինքն է մտել Դավիթի հասցե ու նրա անունից հաղորդագրություններ ուղարկել իրեն…

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել է՝ ուժի մեջ անփոփոխ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Պաշտպանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ արդեն ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված