Մոսկվայում ձերբակալվել է Օլեգ Մկրտչյանը
ԱշխարհՄոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը: «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը գրում է, որ Օլեգ Արտուշեւիչ Մկրտչյանը նշանակալի դեմք է Դոնբասի եւ ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Նա Դոնբասի Արդյունաբերական միության երեք համահիմնադիրներից մեկն է, մարդ, որը միանգամից երեք տարբեր երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Հայաստան) երեք ֆուտբոլային ակումբերի ղեկավարման հետ կապ ուներ, մեկենաս էր, մասնակցություն էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող եւ ներկայումս Լոնդոնի «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի ճակատագրին, ոչ հանրային անձ էր: Երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» էր վաճառում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Արսենալի» ներկայիս աստղ Հենրիխ Մխիթարյանին, խաղացողի հանդեպ իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին: Այդ անցումը Դորտմունդի ակումբի պատմության ամենաթանկ տրանֆերն էր եւ դրանից ստացված 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը: Հայաստանում Մկրտչյանին էր պատկանում «Բանանց» ֆուտբոլային ակումբը, իսկ Ռուսաստանում նա մի ժամանակ մոտ էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի հետ եւ օգնում էր տեղական «Կուբանին»: Բրիտանական Guardian-ը Մկրտչյանին ածուխի հոլդինգներ ունեցող միլիարդատերերի «կեղտոտ տասնյակում» է ընդգրկել, որոնց ածխաթթվի ընդհանուր արտանետումները հավասար են Չինաստանի տարեկան արտանետումներին, որը համարվում է աշխարհում մթնոլորտի ամենամեծ աղտոտողը: Նա նաեւ Դոնբասի արդյունաբերական միության գլխավոր տնօրենն է: Վերջին անգամ «Դոնբասի արդյունաբերական միության» մասին հիշատակվել էր 2017 թվականի դեկտեմբերին: «Ուկրաինսկայա պրավդան», վկայակոչելով պատգամավոր Սերգեյ Տարուտային գրում է, որ Մկրտչյանը մեղադրվում է պետական բանկերի տրամադրած միջոցները յուրացնելու մեջ, մասնավորապես խոսքը Վնեշէկոնոմբանկի վարկային միջոցների մասին է, որոնք օգտագործվել են ԴԱՄ-ի զարգացման, այնպես էլ ՌԴ-ում Մկրտչյանին պատկանող այլ ձեռնարկությունների համար, նշել է նա: Նրա խոսքով՝ գործարարին քննչական գործողությունների համար 2 ամսով ձերբակալել են: