Արմեն Սարգսյանի առաջին «հարցը» վարչապետին. նոր իրավիճակ
ՏնտեսությունԼրագիր |
Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը փետրվարի 7-ին խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հարց է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, կապված բենզինի շուկայի հակամրցակցայնության հետ: ՀՅԴ-ական պատգամավորը հարցրել է, ըստ Ազատություն ռադիոկայանի, թե ինչու շուկայում կա ընդամենը երեք ընկերություն, որոնք թե ներկրում են, թե վաճառում, եւ ինչու թույլ չի տրվում շուկա մուտք գործել այրտերկրի այլ խոշոր ընկերությունների, օրինակ Բրիթիշ Փեթրոլիումին:
Բենզինի շուկայի վերաբերյալ Հայաստանում հնչող հարցադրումները, գնագոյացման, որակի վերաբերյալ հարցերը բացարձակապես նոր չեն, եւ այդ իմաստով ՀՅԴ պատգամավորի հարցը թերեւս չարժանանար առանձնահատուկ ուշադրության, եթե մի բավական հետաքրքիր նրբերանգով չտարբերվեր նախկինում հնչած հարցադրումներից:
շարունակությունը՝ կայքում