Մեսսին հայտնել է՝ ինչ է լինելու իր երրորդ որդու անունը
ՍպորտԱրգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կնոջ Անտոնելա Ռոկուցցոյի մասնակցությամբ: Տեսանյութի ներքո Մեսսին գրառել է. Baby Ciro (Փոքրիկ Չիրո):
Այս մասին գրում է Life.ru-ն՝ հիշեցնելով, որ Մեսսին և Անտոնելան արդեն երկու որդի ունեն՝ հինգամյա Տյագոն և երկուամյա Մատեոն:
Հիշեցնենք, որ Անտոնելան և Մեսսին ամուսնացել են անցյալ տարվա հունիսի 30-ին իրենց հայրենի Ռոսարիո քաղաքում: Հարսանիքի 250 հյուրերի թվում էին ֆուտբոլի համաշխարհային աստղերն ու նրանց կանայք, իսկ միջոցառումը լուսաբանել էր շուրջ 150 լրատվամիջոց:
الأُسطورة ليو ميسي IG : الطفل يكبر ♥ pic.twitter.com/57VzlavLeP
— FCB World (@FCBW_A7) 6 февраля 2018 г.