Ամեն ինչ սկսվել էր ծաղիկ նվիրելուց. հետախուզվողը ծեծկռտուքի ժամանակ կռփազենքով հարվածել է
ՀասարակությունՈստիկանության Էրեբունու բաժին հունվարի 20-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստովյան 1 հասցեի բենզալցակայանի մոտ ծեծկռտուք է: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ամեն ինչ սկսվել է ծաղիկ նվիրելուց. հանդիպել են կողմերը, վիճաբանել, որն էլ ծեծկռտուքի է վերածվել: Կռվի ընթացքում կռվի մասնակիցներից մեկը՝ 20-ամյա Դավիթ Օվասափյանը կռփազենքով հարվածել է ավտովուլկանացման կետի աշխատակցին:
Դավիթ Օվասափյանը որոնվում է: