Պուտինն ու Էրդողանը կարևոր համաձայնության են եկել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում Սիրիայի իրավիճակի շուրջ կարևոր համաձայնության են հասել, հաղորդում է Argumenti-ն:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել զինվորականների գործունեության կոորդինացման և ահաբեկչական խմբավորումների դեմ արդյունավետ պայքարի շուրջ:
Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ստամբուլում ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցը: Գագաթնաժողովի թեման կլինի սիրիական ճգնաժամը, սակայն եռակողմ հանդիպում անցկացնելու ժամկետների մասին դեռևս հայտնի չէ: