Վարչապետի կասկածելի հանձնարարականը
ՏնտեսությունԼրագիր |
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է ոռոգելի հողատարածքների չօգտագործման խնդրի մասին: Ըստ կառավարության հաղորդագրության, վարչապետը հանձնարարել է մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու հարցերին։
Կարճ ասած՝ սեփականատերերից վերցնել նրանց սեփականություն հողը, եթե այն չի մշակվում:
Խնդիրը կա եւ ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Հայաստանից արտագաղթը հիմնականում մարզերից է, գյուղական բնակավայրերից: Դրա հետեւանքով հողերը մնում են անմշակ: Դրանք անմշակ են մնում նաեւ վարկերի տակ մնալու, եկամտաբերության, իրացման խնդիրների պատճառով:
շարունակությունը՝ կայքում