Ընտանեկան խնդիրների մասին նոր հաղորդում է մեկնարկում
Հասարակություն
Փետրվարի 9–ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի նոր հաղորդում։ «Եկեք հասկանանք» նախագծի շրջանակում Աելիտա Չիլինգարյանն ու Սոնա Աբրահամյանը՝ փորձագետների և հրավիրված հյուրերի հետ կփորձեն հասկանալ և լուծում տալ հաղորդման հերոսների խնդիրներին: Այս մասին Tert.am Life–ին հայտնում են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սա հեռուստանախագիծ է ամուսնության, ընտանիքի, վեճերի ու բաժանությունների, հեշտ ու դժվար հարաբերությունների մասին: Ընդունե՞լ կյանքի մարտահրավերները, թե՞ ամեն ինչ թողնել ինքնահոսի:
Առաջին հաղորդման հյուրերը եղել են Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, որոնց ընտանեկան խնդիրների մասին բացառիկ հարցազրույցը Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել էր ավելի վաղ։ Հաղորդման շրջանակում Ալեքսանդրն ու Լիլիթն իրենց ընտանեկան խնդիրները կքննարկեն դեմ առ դեմ։




