20-ամյա բրազիլացին՝ «Ալաշկերտում»
Սպորտ«Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ:
20-ամյա կիսապաշտպանը «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում:
Օդաիլսոնը հաջող փորձաշրջան անցավ «Ալաշկերտի» կազմում Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքի ընթացքում:
««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս օգնել նոր թիմիս և առաջընթաց գրանցել»,- երևանյան թիմի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Օդաիլսոնը: