«Բաբայան Սամո չի, այլ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան». դատավոր / տեսանյութ
ՔաղաքականությունՎերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին շարունակվում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Դատաքննության սկզբում լրացուցիչ ելույթի իրավունք տրվեց Սանասար Գաբրիելյանին:
Խոսքի մեջ Գաբրիելյանը նկատեց. «Բաբայան Սամոն միայն զենքի պիտանելիությունն էր գնահատելու»:
«Բաբայան Սամո չի՝ Գաբրիելյան,այստեղ պետք չի ցույց տալ, թե ինչ աստիճանի վրա են Ձեր ընկերական հարաբերությունները:Ոչ թե Բաբայան Սամո, այլ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան»,-ամբաստանյալին ընդհատեց նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը: