5 զարմանալի փաստ բանանի մասին
LifeՕրվա ընթացքում մեկ բանանի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա. այն կօգնի կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև լրացնել մի քանի անհրաժեշտ էլեմենտների մակարդակը։ Այս մասին գրում է Gogetnews.info-ն: Մի քանի փաստ բանանի մասին Բանանը մեծ քանակով կալիում և նատրիում է պարունակում։ Ամեն օր բանան օգտագործելու դեպքում կարող եք նվազեցնել կաթվածի և սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը։ Եթե օրգանիզմն անհրաժեշտ քանակով կալիում է ստանում, ուղեղն ու հիշողությունը 1.5 անգամ արագ և արդյունավետ են աշխատում։ Բանանը հարուստ է երկաթով և կարող է օգնել կանխարգելել անեմիայի զարգացումը։ Բանանի օգտագործման շնորհիվ կալցիումը մնում է օրգանիզմում, ինչը նպաստում է ոսկորների ու ատամների ամրացմանը։ Բանանն օգնում է նաև արյան մեջ կարգավորել շաքարի մակարդակը։