«Սուտ է, թե ես ցանկանում եմ նրանից ազատվել». Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերը, թե Արքայական ակումբը պատրաստ է ամռանը վաճառել իսպանացի կիսապաշտպան Իսկոյին:
«Նա շատ կարեւոր խաղացող է մեր թիմի համար, եւ դա ապացուցել է տարիներ շարունակ: Ես ցանկանում եմ, որ նա ամբողջ կյանքն անցկացնի «Ռեալում»: Լուրերը, թե ես ցանկանում եմ նրանից ազատվել, սուտ են»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանական մամուլը գրել էր, թե Զիդանը դժգոհ է Իսկոյից եւ «Ռեալի» ղեկավարությանը կառաջարկի վաճառել նրան:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, խփել է 5 գոլ: