Facebook-ը նոր գործառույթ է փորձարկում
Life- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Facebook սոցցանցը փորձարկում է downvote ստեղնի գործառույթը, որը թույլ կտա մարդկանց թաքցնել մեկնաբանություններն ու կարծիք հայտնել դրանց մասին:
Ինչպես հայտնում է BBC-ն, սոցիալական ցանցը, այնուամենայնիվ, հերքել է, որ փորձարկման փուլում գտնվող նոր գործառույթը «չհավանել» (dislike) ստեղն է, որը ֆեյսբուքյան օգտատերերից շատերը պահանջում էին:
Downvote ստեղնը փորձարկվում է ԱՄՆ-ում՝ քիչ թվով օգտատերերի շրջանում: Ընկերությունը հայտարարել է նաև, որ սոցցանցի հետ կապված մի շարք այլ չափանիշներ էլ է նախատեսում բարելավել:
«Մենք այնպիսի մի գործառույթ են մշակում, որը մարդկանց հնարավորություն կտա կարծիք հայտնել գրառումների մեկնաբանությունների վերաբերյալ», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram