Հայերեն


Եթե Հայաստանում կարողացան գողանալ եւ յուրացնել Սովետական երկրի ու արտասահմանի ահռելի-անչափելի օգնությունը, այսօրվա եղածն ի՞նչ է, որ հախից չգան. Վանո Սիրադեղյան

Քաղաքականություն

Հայ մարդը վերագտել է իր «ազգային սպորտի» ձեւը․ օրնիբուն եւ ամենուրեք քննարկում է, թե Արեւմուտքը երբ եւ ինչպես է ուզում բնաջնջել Հայաստանը: Ինձ անձամբ թվում է, որ Հայաստանը հիմա Արեւմուտքին քիչ է հետաքրքրում: Արեւմուտքը աշխարհում Հայաստանի նման մի քանի տասնյակ գլխացավանքներ ունի եւ որեւէ երկրով զբաղվում է միայն այն ժամանակ, երբ այդ երկրի ժողովուրդն է ուզում զբաղվել իր ապագայով: Մեզ պիտի անհանգստացնի ոչ թե Հայաստանի հետ կապված Արեւմուտքի ծրագրերի առկայությունը, այլ դրանց բացակայությունը: Գուցե՝ ժամանակավորապես, քանի որ Արեւմուտքի բնույթին հատուկ չէ միլիարդներ դնել մի ուղղության վրա եւ ետ քաշվել: Բայց դադարի ժամանակավոր լինելը չի սփոփում, որովհետեւ դիվանագիտության մեջ տեմպի կորուստը գրեթե նույնն է, ինչ տեմպի կորուստը ճակատամարտում: Նամանավանդ որ, ուժեղների պարտնյորի տեղը թափուր չի մնում:
Եվ հիմա, Հայաստանի լքված իշխանությունը կրում է այն պատիժը, որին արժանի է անբարոյական կինը, ով մեկի հաշվին ապրում, բայց աչքը դուրս է պահում: Այս պահվածքը «կոմպլեմենտարիզմ» անունն ունի:
Որպես դիվանագիտական պահվածք՝ դա էլ գոյության իրավունք ունի, բայց այդ դեպքում պիտի հաշտվել մի քանի շարք անհարմարությունների հետ։ Այն է․
1. հումանիտար օգնության եւ «տրանշի» հաշվին էքսպեդիցիոն բանակ չպիտի պահես
2. երկրիդ բնակիչը պետք է սնվի միայն չմեռնելու չափով
3. ծերերի կյանքը պիտի չերկարացնես դեղերով եւ վիրահատություններով
4. երեխաները պիտի դպրոց գնան օր ու մեջ, իսկ կանայք պարտադիր չէ, որ ունենան սպիտակեղենի փոխնորդ
5. տղամարդիկ ամուսնական պարտականությունները պիտի կատարեն այնքանով, որքանով թույլ է տալիս խաշած վերմիշելը
6. պիտի եթե ոչ շնորհակալությամբ, գոնե սուս արած ընդունել ձրի հակաբեղմնավորիչներ, որովհետեւ կիսաքաղց տղամարդուց բեղմնավորված պտուղը արդեն դիստրոֆիկ է թերսնվող մոր փորում, եւ նրանից ոչ միայն զինվոր ու հայ չի ստացվի, այլեւ չի ստացվի որևէ բանական արարած
7. որ արդեն մանկամարդ աղջիկները պիտի որեւէ կերպ ծնողներին պահեն, որովհետեւ ծնողները չեն կարողանում երեխաներ պահել, իսկ տղաները պաշտպանում են հայրենիքը հարեւան բոլոր պետությունների դեմ
և վերջապես
8. արեւմուտքի հումանիտար կազմակերպությունները չեն կարող մի երկրում 1 միլիոնից ավելի բնակչություն պահել:
Թեկուզ միայն այն պատճառով, որ պետական պաշտոնյաները գողանում են: Բայց հումանիտարի, ձրի բանի առանձնահատկությունն էլ այն է, որ մի մասը գողանում են: Եթե գողանում էին երկրաշարժից հետո, հիմա ինչու՞ չպիտի գողանան: Եթե Հայաստանում կարողացան գողանալ եւ յուրացնել Սովետական երկրի ու արտասահմանի ահռելի-անչափելի օգնությունը, այսօրվա եղածն ի՞նչ է, որ հախից չգան: Գողացածի այն մասը, որը ծախսվել է Հայաստանում, դեռ ոչինչ, մի մասն էլ դուրս հանվեց երկրից, ի դեպ՝ նաեւ Թուրքիայի ճանապարհով: Եւ այդ հարստության տնօրինողները վերադարձել են որպես հայրենիքի ու ժողովրդական ունեցվածքի պահապան եւ կուսակցական-կոմերիտական «հերոսների» հետ միաբանած՝ նայում են, թե կարո՞ղ է էլի բան կա, որ բաց են թողել:
Այնինչ, բան չի մնացել՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունից բացի: Այդ միակ ռեսուրսը հիմա պիտի մինչեւ վերջ քամեն: Այնքան ժամանակ, մինչեւ Վրաստանի երկաթուղին փակվի: Այ, այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, որ Հայաստանը հայաթափելու հատուկ ծրագիր հարկավոր չէ: Մնում է մի թեթեւակի շիրա տաս ու հայերին թողնես իրենց տարերքի մեջ. մեկի հանդեպ պատճառաբանված ատելության, մյուսի հանդեպ՝ չպատճառաբանված սիրո տարերքի: Իսկ որ լուրջ ազգերը դարեդար առաջնորդվում են «չկա մշտական բարեկամ եւ մշտական թշնամի, այլ կան մշտական շահեր» կարգախոսով, հայերը դա ժխտած ունեն միշտ: Թշնամուն չտեսնելու համար սեփական աչքը հանող մտագարի կեցվածքը մեզ դուր է գալիս: Էլ ավելի տեսանելի դարձնելու համար մեր անցյալի ու այսօրվա կեցվածքը, ճիշտ կլինի ձեւակերպել այսպես․ «Չի կարելի նստել սեփական ձվերի վրա»: Եւ որպեսզի վերջնականապես պարզ լինի ինչի մասին է խոսքը, պետք է պատկերացնել նման վիճակում հայտնված դեբիլ երեխայի դեմքի արտահայտությունը․ տեղը չի բերում ցավի ակունքը:
Այսօրվա Հայաստանի քաղաքականության մտայնության կրողը ստեփանակերտցի Մուրադիկն է, որը ցամաք հաց է ուտում, հագնում է հումանիտար օգնությունից մնացած բաճկոն, մեծ քաղաքականությունից խոսում է անկաշկանդ, անհոդաբաշխ, ծխում է «Պրիմա» ու հետն էլ հոխորտում է, որ եթե Հայաստանի նախկին իշխանությունները զինադադար չկնքեին, էնա մտնում էին Բաքու…
Մոռացել է, որ Ստեփանակերտի փախեփախը նախ կանխել է Մոնթեն՝ Մարտունիում, երկու անգամ Մանվելը՝ հյուսիսում եւ հարավում, վերջին անգամ Վազգենի մահապարտների գունդը՝ Մարտակերտում:
...Այո, ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ: Ողբերգությունն այն է, որ ասվածի մեջ չափազանցության նշույլ չկա: Այդ ձեզ է թվում, թե դիվանագիտություն են անում: Եւ, իբր, շատը ուզում են, որ քիչը ստանան: Այդ մենք ենք մտածում, թե բազարի կանոնը շփոթել են դիվանագիտության հետ: Իրենց հոգու խորքում, իրենց մեջ, իրենց մտերիմ շրջապատում այդպես մտածում են: Իսկ դիվանագիտություն անում են Հայաստանի ժողովրդի հետ: Ավելի ճիշտ՝ ժողովրդի վրա: Էլ առավել ճիշտ՝ ժողովրդի այն մասի հետ, որը դեռ մնացել է Հայաստանում եւ Արցախում:
Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է․ "Բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս-հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս..."։
Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս ժամանակին մի քայլ ետ կանգնես, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետագա 100 տարին չմեռնես ամոթից։ Մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանես:
Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս:
Թուրքերը մեզ խաբում են, երբ ասում են «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում։ Կամ մենք ենք հորինել՝ մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները:

Վանո Սիրադեղյան, 2000 թ․

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված