Գյումրիում ջարդել ու թալանել են ռուս զինվորականի ավտոմեքենան (լուսանկարներ)
ՀասարակությունԳյումրու Սեւերսկի կոչվող թաղամասում դեռեւս անհայտ անձը կամ անձինք ջարդուփշուր են արել ռուսական հանրակացարանի դիմաց կայանված ավտոմեքենան: Կոտրել են ապակիները: Ըստ տարածքի բնակիչների, նաեւ թալանել են մեքենայի սրահում եղած գույքը:
Ավտոմեքենան, ըստ բնակիչների, պատկանում է հանրակացարանում ապրող մի ռուս զինվորականի, ով մեքենան մշտապես բակում է կայանում:
Բնակիչները նաեւ պատմել են, որ ոստիկանների կողմից տարածքում իրականացվել են համապատախան աշխատանքներ: Իրավապահները զննել են նաեւ տարածքի միջին տարիքի, ինչպես նաեւ դեռահաս եւ երիտասարդ տղաներին, քանի որ կոտրված ապակիների վրա արյան հետքեր են հայտնաբերվել:
Armtimes.com-ի հետ զրույցում ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով իրականացվել են գործողություններ, տարածքի, ինչպես նաեւ մեքենայի զննում: Դեպքով նախապատրաստվում են նյութեր: