ՄԱՀԱՑԵԼ Է «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ» ՆԱԽԿԻՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆԸ
ՍպորտՓետրվարի 9-ին մահացել է Իռլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Լիամ Մյուլլերը, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով 36-ամյա Մյուլլերը մահացել է քաղցկեղից, որ նրա մոտ հայտնաբերվել է 2017 թվականին:
Մյուլլերը ֆուտբոլային կարիերան սկսել էր շոտլանդական «Սելթիկից», ապա հանդես եկել անգլիական մի շարք թիմերում, այդ թվում և «Մանչեսթեր Յունայթեդում»:
Իռլանդիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 21 խաղի: