Ռիո-դե-Ժանեյրոյում մեկնարկել է ամենամյա կառնավալը. լուսանկարներ
ԱշխարհԲրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյում հանդիսավոր կերպով բացվել է ավանդական ամենամյա կառնավալը: Քաղաքային իշխանությունների խոսքով՝ քաղաքի բանալին, ինչպեսև նախկինում, կփոխանցվի Մոմո թագավորին՝ տոնի տիրոջը: Այս մասին հայտնում է Life-ը:
Խորհրդանշական բանալին զարդարված է փայլուն քարերով: Թագավորի դերում ժյուրին ամեն տարի ընտրում է հաղթանդամ և բարձրահասակ տղամարդու:
Բանալին կփոխանցվի տեղի ժամանակով ժամը 11-ին (մեր ժամանակով՝ 17:00):
Հայտնի է, որ կառնավալին հետևում է տասնյակ հազարավոր հանդիսատես: Այդ օրերին կոստյումներով շքերթներ կանցկացվեն: