Ուսանողուհին ընկերոջը նվիրել է «ծաղկեփունջ»՝ հարյուրավոր թղթադրամներից
ԱշխարհԹաիլանդցի ուսանողուհին ընկերոջն է նվիրել «ծաղկեփունջ»՝ պատրաստված հարյուրավոր թղթադրամներից։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղջիկը մի քանի անգամ հարցրել է ընկերոջը, թե ինչ է ցանկանում ծննդյան օրվա առիթով։ «Տղամարդու ինչ-որ բան» պատասխանը որևէ կերպ չի հուշել աղջկան, և նա որոշել է արտասովոր նվեր պատրաստել։
Աղջիկը բանկից 100 հազար բատ է վերցրել և տարել գումարը ֆլորիստի մոտ, ով թղթադրամները դասավորել է ծաղկեփնջի տեսքով։ Նվերը տպավորիչ է եղել ոչ միայն հոբելյարի, այլև ռեստորանում գտնված նրա մտերիմների համար։