Քարդաշյան-Ջեններ քույրերը խուճապի մեջ վտանգավոր մրցակցի՝ երիտասարդ զարմուհու պատճառով. լուսանկարներ
LifeԱմերիկյան մամուլը հայտնում է այն մասին, որ Քարդաշյան-Ջեններ կլանի 5 քույրերն ու նրանց մայրը՝ Քրիս Ջենները լրջորեն անհանգստացած են։ Նրանց մտավախությունները կապված են լուրջ մրցակցի հայտնվելու հետ։ Ինչպես գրում է Radar Online պարբերականը, հատկապես ուժգին Քրիսը մտածում է իր կրտսեր դստրերի՝ սուպերմոդելներ Քայլիի և Քենդալի մասին։ Նրա կարծիքով՝ նրանց հաջող ապագային սպառնում է զարմուհին՝ 18-ամյա սկսնակ մոդել Նատալի Զեթելը։
Վերջին շրջանում նա սկսել է ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավել։ Նրա Instagram-ի էջին բաժանորդագրված է արդեն ավելի քան 30 հազար մարդ։ Նրանց թվում քույրերից ոչ ոք չկա։
Զեթելը հանդիսանում է Քրիս Ջենների կրտսեր քրոջ դուստրը։ Քույրերը գտնվում են սառը հարաբերություններում։