Հայերեն


Գործարանի մոտ հարձակվել են «չենջում» աշխատող տղամարդու վրա, «բիտով» ջարդել գլուխը

Հասարակություն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասոության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Մերուժան Մանուկյանի և Արմեն Սարգսյանի գործի դատական քննությունը:

33-ամյա Մերուժանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Մերուժանի հասակակից Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակմանը օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Մերուժանն ու Արմենը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ 2016 թվականի փետրվարի 3-ին, ժամը 18-ի սահմաններում «Օպել» մեքենայով ուղևորվել են Թբիլիսյան խճուղու 1-ին շենքի ու դրան հարակից Շամպայն գինիների գործարանի պարսպի մոտ:

Նախապես մշակված պլանի համաձայն՝ Արմեն Սարգսյանը, ըստ մեղադրանքի, մեքենան կայանել է այնտեղ, իսկ Մերուժան Մանուկյանն ու գործով չպարզված անձը ժամը 20-ն անց 50-ի սահմաններում հարձակվել են Արթուր Հ.-ի վրա: Վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ կարմիր պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով հարվածել են նրա գլխին:

Արթուր Հ.-ն վայր է ընկել: Նրան շարունակել են հարվածներ հասցնել՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, արյունազեղման ձևով: Հարձակվողները չեն կարողացել հափշտակել Արթուր Հ.-ի մոտ եղած 3 միլիոն դրամը, նստել են իրենց սպասող մեքենան ու դիմել են փախուստի:

Մերուժան Մանուկյանն ուԱրմեն Սարգսյանը իրենց մեղավոր չեն ճանաչել դատաքննության ընթացքում: Դատարանում նրանք հրաժարվել են ցուցմունքներ տալուց:

Արմեն Սարգսյանը համաձայնել է միայն պատասխանել հարցերին, որի ընթացքում պնդել է իր նախաքննական ցուցմունքը:

Նա նշել է, թե դեպքի օրը գնացել է Բալահովիտ, այդ ընթացքում վարել է իր հարևանին պատկանող «Օպել» տաքսին, որի համարանիշերը չի հիշում: Պատվեր է ունեցել, ուղևոր է վերցրել ու Թբիլիսյան խճուղում սպասել է, քանի որ անծանոթ հաճախորդն ասել է, թե մարդու է սպասում: Ինքը տաքսին կայանել է գազի լցակայանի մոտ, չի հիշում՝ որքան է սպասել: Մեքենայի շարժիչը չի անջատել, քանի որ մարտկոցի հետ կապված խնդիր է եղել: Որոշ ժամանակ սպասելուց հետո շարժվել են Աբովյան քաղաքի ուղղությամբ:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել է տուժող Արթուր Հ.-ի նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել է, թե բնակվում է Թբիլիսյան խճուղու շենքերից մեկում: Կնոջ հետ աշխատել է «Սուվրա» սուպեերմարկետի տարադրամի փոխանակման կետում: Աշխատանքի գնում էր ամեն օր՝ ժամը 9-ն անց 30-ից 10-ի սահմաններում:

Սովորաբար ինքն առաջինն էր գնում աշխատանքի, կինը կես ժամ-քառասուն րոպե անց էր տանից դուրս գալիս:

Տարադրամի փոխանակման կետի դուռը օրվա ավարտին ինքն էր փակում, կինը իրենից շուտ էր տուն է գնում: Իրենք երկուսն էլ մեքենա ունեն, յուրաքանչյուրն իր մեքենայով էր աշխատանքի գնում:

Դեպքի օրը՝ ժամը 20-ի սահմաններում, ինքը փակել է տարադրամի փոխանակման կետի դուռը, գնացել է ընկերոջը տեսնելու:

Ընկերոջ հետ զրուցել է մոտ 2 րոպե, դրանից հետո անմիջապես գնացել է իրենց թաղամաս: Շենքի տակ կայանատեղի չկա, իրենք մեքենաները կայանում են շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գործարանի պատի դիմաց:

Դեպքի օրը՝ իր հիշելով՝ 20-ն անց 50-ի սահմաններում, ինքը մեքենան կայանել է հիշյալ պատի տակ, գնումներով տոպրակները հանել է մեքենայի բեռնախցից: Այդ ընթացքում խոսում էր հեռախոսով: Քանի որ ձեռքերը զբաղված էին, հեռախոսը պահում էր ուսով:

Նկատել է, որ իրեն են մոտենում երկու տղամարդ: Մութ էր, ինքը նրանց դեմքերը չի տեսել: Առաջինը, ում ձեռքին կարմիր տոպրակ կար, մոտենալով իրեն՝ հանկարծ ձեռքի տոպրակով շատ ուժեղ հարվածել է իր գլխին: Ինքն այդ հարվածից ընկել է գետնին: Անծանոթը կքանստած դիրքով շարունակել է նույն տոպրակով հարվածներ հասցնել իր գլխին: Ինքը զգում էր, որ նա հարվածում է կոշտ առարկայով, որը գտնվում էր տոպրակի մեջ: Հիշում է՝ չորս-հինգ հարվածից ավելի է նա իրեն հարվածել:

Երկրորդ անձն իրեն չի մոտեցել ու չի հարվածել:

Իրեն հարվածներ հասցնելը տևել է մոտ մեկ րոպե: Նրանք իրենից որևէ բան չեն պահանջել, որևէ բան իրենից չեն հափշտակել: Ինքը գետնին ընկած վիճակում փորձում էր երկու ձեռքերով գլուխը պաշտպանել հարվածներից: Բարձր գոռում էր, հայհոյում էր, որ անծանոթը դադարեցնի հարվածներ հասցնելը:

Չի հիշում ինչպես, բայց իրեն հաջողվել է ոտքի կանգնել: Անծանոթն էլ դադարեցրել է հարվածները: Նրանք երկուսով փախել են Թբիլիսյան խճուղու կողմը, գործարանի պատի կողմից թեքվել են աջ ու կորել են իր տեսադաշտից:

Ինքն այդ ընթացքում բղավում էր նրանց հետևից, որ կանգնեն, կամ ինչ-որ մեկը նրանց կանգնեցնի: Ինքը չէր հասկանում՝ ինչ կատարվեց, ինքը թշնամիներ չուներ, որևէ մեկի հետ լարված հարաբերությունների մեջ չի գտնվել, գումարային խնդիրներ չի ունեցել:

Այդ վայրում այդ պահին մարդ չկար, նույնիսկ պատահական անցորդներ չկային: Ինքը չի հետապնդել հեռացողներին, հավաքել է գետնին թափված տոպրակներն ու գնացել է տուն: Հարվածներից գլխի վերևի մասը վնասվել էր, արյուն էր հոսում և ուժեղ ցավում էր: Կինը սառը թրջոց է դրել գլխին, հանել է ամբողջությամբ արյան մեջ կորած հագուստը: Լոգարանում սկսել է լվանալ գլուխը, որ վնասվածքը տեսնեն՝ լո՞ւրջ է, հիվանդանոց դիմե՞ն, թե՞ չէ:

Քանի որ ուժեղ գլխացավը շարունակվում էր, գնացել է հիվանդանոց: Երբ իջել է մեքենայի մոտ, գետնին ընկած՝ տեսել է այն նույն կարմիր տոպրակը, որը բռնած անծանոթը հարվածում էր իրեն: Տոպրակը բացել ու տեսել է փայտի կտոր, որը կոտրված էր: Հասկացել է, որ այդ փայտով էր իրեն հարվածում անծանոթը: Կարմիր տոպրակն արյունոտ էր: Այն վերցրել, դրել է իր մեքենայի մեջ: Հիվանդանոց է գնացել ընկերոջ մեքենայով:

Հիվանդանոցում ասել է՝ իբր վայր է ընկել, որ ավելորդ բացատրություններ չտա, բացի այդ՝ չէր պատկերացնում, որ ծանր վնասվածք է ստացել: Բայց եկել են ոստիկանության աշխատողները, և ինքը հայտնել է իրականությունը:

Տուժողը նշել է, թե բողոքում է, ցանկանում է, որ հանցագործություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Տուժողը նկարագրել է՝ երկրորդ անձը, ով իրեն չի մոտեցել 160-170 սմ հասակ ուներ, իսկ իրեն խփողը՝ 170-180 սմ: Այս անձի գլխին վերակուի «կապիշոնն էր»՝ բավական լայն: Հարձակվողների դեմքերը նա լավ չի տեսել ու չի մտապահել:

Տուժողը նշել է, որ դեպքի պահին իր մոտ 50 հազար դրամ կար՝ իր անձնական գումարը: Աշխատանքային գումարը իր մոտ երբեք չի լինում տուն վերադառնալու ժամանակ: Հարձակվողներն իրենից ոչինչ չեն պահանջել, նրանք չեն խոսել, ինքը նրանց ձայները չի լսել:

Հաջորդ ցուցմունքում տուժողը նշել է, թե դեպքի պահին իր պայուսակի մեջ եղել է… 2-3 միլիոն դրամ՝ ինքը դա հիշել է… ցուցմունք տալուց հետո…

Ըստ տուժողի՝ այդ օրն իր մոտ երեք կապոց թղթադրամ կար, առավոտյան պետք է ավելի մանր թղթադրամներով փոխանակեր ու տաներ աշխատանքի: Գումարը 10 հազար դրամանոցներով էր: Այդ գումարն իրենից չեն գողացել: Գումարը պայուսակի մեջ էր, հարձակվողները պայուսակը չեն քաշել: Ինքը պինդ բռնած՝ պահել էր այն..

Դատարանն արձանագրել է, որ անհնարին է եղել տուժողին դատարանում հարցաքննել՝ ՀՀ-ից նրա բացակայության պատճառով: Դատարանն արձանագրել է՝ տուժողի նախաքննական ցուցմունքը վերաբերել է «բացառապես դեպքի իրադարձություններին, բայց ոչ՝ ուղղակիորեն ամբաստանյալներին վերաբերելի՝ վերջիններիս մեղսագրվող արարքում մերկացնող տեղեկությունների»:

Դատարանը նշել է, թե տուժողի նախաքննական ցուցմունքները միակ ապացույցը չեն, որ ամբաստանյալները կատարել են մեղսագրված արարքը: Դատական ակտում թվարկվել են այն վկաների անունները, որոնք դատարանում ևս հարցաքննվել են, ու որոնց ցուցմունքներով նույնպես դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալների մեղավորությունը:

Հարձակվողները անպաշտպան տուժողից ոչինչ չեն պահանջել ու ոչինչ չեն հափշտակել, տուժողը հստակ չի տեսել իր վրա հարձակվածների դեմքերը, ճանաչում չի եղել…

Դատարանը հաստատված է գնահատել, որ ամբաստանյալների կողմից է եղել հարձակումը, իսկ նպատակը եղել է տուժողից գումար՝ 3 միլիոն դրամ հափշտակելը…

Դատարանը Մերուժան Մանուկյանին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 2-ից:

Արմեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և դատապարտվել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 4-ից:

Դատավճռի դեմ պաշտպանական կողմն արդեն ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված