Չի բացառվում՝ Ադրբեջանը նոր փուլ սկսի Հայաստանի հետ
Քաղաքականություն«Սա նշանակում է, որ այսօր Ադրբեջանում տիրում է ծայրաստիճան կամայականություն։ Միջազգային պրակտիկայում այդպիսի գործողությունները տեղի են ունենում արտահերթ, արտակարգ իրավիճակներում, բայց այսօր այդպիսի երևացող որևէ բան չկա. սա նշանակում է, որ կարող է լինել այդպիսի արտահերթ ու արտակարգ բան, այսինքն` կարծում եմ, որ Ալիևը պատրաստում է նման բան, այդպիսի դեպքերի նախաձեռնող է ուզում դառնալ` նախագահ դառնալով», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` խոսելով ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մասին։