«Մեսսին լաց էր լինում». Սանչեսը փակագծեր է բացել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է, որ 2012 թվականին «Բարսելոնայի»` Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, կատալոնական ակումբում իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին լաց է եղել:
Կապտանռնագույնները կիսաեզրափակիչ երկու խաղերի արդյունքում պարտվել են «Չելսիին» 2:3 հաշվով, իսկ Մեսսին երկրորդ խաղում վրիպել է 11-մետրանոցից.
«Եթե դու պարտվել ես եզրափակչում, կարող ես հեկեկալ. դա ֆուտբոլի մի մասն է: «Բարսելոնայի» հանդերձարանում «Չելսիից» կրած պարտությունից հետո ես տեսա, թե ինչպես էր լաց լինում Մեսսին:
Դրա պատճառն այն է, որ ֆուտբոլիստները շատ պահանջկոտ են իրենց հանդեպ, բայց մարդիկ դա չեն տեսնում: Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ չես կարող բոլորին գոհացնել, միշտ ինչ-որ մեկը դժգոհ է լինում»,- ասել է Սանչեսը «Sky Sports»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը դարձյալ «Չելսին» է: