Ջոլին կրկին իրեն պատռում է Բրեդ Փիթի հետ հաշտվելու համար, սակայն Բրեդը նրան մոտ չի թողնում. մանրամասներ
LifeԱնջելինա Ջոլին կրկին պայքարում է Բրեդ Փիթի համար։ 2005 թվականին նա խելքահան էր արել Փիթին և հեռացրել նրան առաջին կնոջից՝ Ջենիֆեր Էնիսթոնից։ Իսկ այժմ ինքն անձամբ է գտնվում նրա հետ ամունալուծական գործընթացում։ Բրեդը գիտակցել է նախկինում թույլ տված սխալը, նա սիրո հարցում իր գլխավոր սխալը համարում է Էնիսթոնից բաժանումը։ Նա խոստովանում է դա տարբեր հարցազրույցներում, ինչը Ջոլիին ցասման է հասցնում։ Ջոլին լրջորեն մտածում է ամուսնու հետ հաշտվելու մասին, սակայն Փիթը նրան մոտ չի թողնում։ Նա հայտարարել է, որ այլևս չի վստահում իր երկրորդ կնոջը և միակ բանը, որը Ջոլիի հետ կապված իրեն անհանգստացնում է, 6 երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության հարցն է։