Կան սովորություններ, որոնցից դժվար է և շատ դեպքերում անհնար է ազատվել:
Փաստորեն, դրանք կապված են ներքին աշխարհի հետ և պատմում են ձեր բնավորության որևէ գծի մասին:
Եթե դուք կրծում եք եղունգները, ապա պերֆեկցիոնիստ եք: Ձեզ համար կարևոր է ամեն ինչի իդեալականությունը:
Սեղմել բշտիկները
Ըստ հոգեբանների՝ դեմքը մարդու մոտ նմանեցվում է ներքին աշխարհին: Սեղմելով բշտիկները՝ դուք ցանկանում եք ավելի շատ դուրս գալ արտաքին աշխարհ։

Խաղալ մազերի հետ
Դա ներքին կասկածների խորը նշան է:
Չլվանալ ափսեները գիշերը
Դա ալարկոտ մարդկանց բնավորությունն է, ովքեր ոչ միայն ափսեները, այլև ամեն ինչ գցում են ականջի ետև և թողնում ամենավերջում:
Չափից շատ ուտել
Սա շրջապատի սիրո պակասից է բխում:

Բարձր ծիծաղել
Ձեզ պակասում է շրջապատի և անծանոթների ուշադրությունը:
Ճտտացնել մատները
Սա ինքնապաշտպանական քայլ է անինքնավստահության դեպքում։

Չհավաքել անկողինը
Սա բնորոշ է չկազմակերպված և միշտ հավաքվող գործեր ունեցող մարդկանց։
Ջնջել շշերի պիտակները
Սա ավելի անթերի կյանքի հանդեպ ձգտումն է: Ներքին ձգտումն անդրադառնում է տվյալ քայլով` որպես բալանսի ձգտում:
