Հայերեն


Երևանի ամենասիրված քաղաքապետը

Հասարակություն

Ամեն քաղաք ունի իր մարդ-առասպելը:

Օրինակ` Փարիզի համար բարոն Հոսմանն է, պրեֆեկտ, որի ջանքերի շնորհիվ ձևավորվեց Ֆրանսիայի մայրաքաղաքի այսօրվա դիմագիծը:

Երևանը ևս ունի իր առասպելը` 1962-75 թվականների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը (1919-2001):

Գրիգոր Հասրաթյանին ու մեր բոլորի սիրելի Երևանին է նվիրված Մ. Քրիսթափորյանի այս ակնարկը...

Մարդը գնում է, բայց մնում է գործն ու հիշատակը: Ժողովուրդը նրան մատուցում է իր հարգանքն ու խոնարհումը, գնահատում այն վաստակը, որ անհատը ժառանգել է իր երկրին:

Սակայն ժողովրդի սերը նվաճելու համար նույնիսկ անձնվեր ծառայությունները բավարար չեն:

Սիրո համար մարդիկ պահանջում են փոքր-ինչ ավելին: Ու հենց այդպիսի բացառիկներն են, որոնց մասին հիշողությունները ներծծված են լինում ջերմությամբ և խորին ափսոսանքով:

Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը հենց այդ բացառիկ անհատականություններից էր:

13 տարի շարունակ՝ 1962-75 թթ. նա մեր մարաքաղաքի քաղաքապետն էր, և չկա որևէ չափազանցություն այն պնդումներում, որ հատկապես Հասրաթյանի ղեկավարության օրոք Երևանը արժանացավ իր նկարագրով և էությամբ քաղաքամայր կոչվելու պատվին:

imageԵրևանը ոչ միայն կառուցապատվեց, այլև բարեկարգվեց, շենացավ, բարձրացվեց մի մակարդակի, որով մենք իրավամբ հպարտանում ենք:

Հատկապես նրա ղեկավարման շրջանում կառուցվցին այն կոթողներն ու շեքերը, որոնք համարվում են մայրաքաղաքի այցեքարտերը:

Հառնեցին բնակզանգվածներ ու հուշարձաններ, հյուրանոցներ ու կամուրջներ, շատրվաններ և ուսումնական հաստատություններ, վերանորոգվեցին փողոցներ ու ջրմուղներ:

Թվարկենք միայն մի քանիսն այն կարևորագույն նախաձեռնությունների, որոնք կյանքի կոչվեցին Հասրաթյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, և արդեն իսկ ակնհայտ կդառնա, թե ով էր նա մեր քաղաքի համար թե իբրև պետական գործիչ և թե իբրև հայրենանվեր անհատ:

Եթե խոսենք թվերի լեզվով (ինչն այսօր շատ է ընդունված), ապա նրա ղեկավարման տարիներին կառուցվել է 3 մլն քմ. բնակմակերես, ինչը թույլ է տվել երեւանցի 90 հազար ընտանիքների բարելավել բնակարանային պայմանները:

Հասրաթյանի ժամանակ հիմնվեց Երևանի մետրոպոլիտենը, Նորքի ճոպանուղին, Կարապի լիճը, Օղակաձև զբոսայգին, Սայաթ-Նովա փողոցը, Ժամանակակից արվեստի թանգարանը, մանկական պատկերասրահը...

Հիմա նույնիսկ անհնար է առանց այս ամենի պատկերացնել մեր քաղաքը:

Թող չստեղծվի այն տպավորությունը, թե այդ ամենը նրան տրվում էր հեշտությամբ, առանց լուրջ խոչընդոտների ու դժվարությունների:

Որպեսզի մերօրյա երևանցիների համար առավել հասկանալի լինի, թե ինչպիսի արգելքներ էր պետք հաղթահարել, բերենք այնպիսի մի իրավիճակի օրինակ, որը շատերին արդեն ծանոթ է:

Այն օրերին նույնպես մի շարք փողոցներ հիմնելու համար անհրաժեշտություն էր ծագել քանդել բազմաթիվ հյուղակներ:

Ու թեկուզ կենցաղային վատ պայմաններում, բայց քաղաքի կենտրոնում ապրողներին տեղահանելը համարվում էր այնքան անիրագործելի խնդիր, որ նույնիսկ հանրապետության ղեկավարները հեշտությամբ չհամաձայնվեցին այդ առաջարկին:

Սակայն Գրիգոր Հասրաթյանը այն քաղաքապետն էր, որ կարողացավ ոչ միայն իր հեղինակությամբ համոզել բնակիչներին, այլև ապահովել նրանց նոր բնակարաններով ու կյանքի կոչել իր նպատակը՝ վնաս ու անհարմարություն չպատճառելով ոչ մեկին:

Նա և պետական, և ազգային գործիչ էր, այնքան կիրթ մարդ, որ խորապես գիտակցում էր մշակույթի նշանակությունը, ինչը երբեք չհամարեց երկրորդական: Հասրաթյանն ուներ ղեկավարման իր ուրույն ոճն ու գործելակերպը, որով կարողանում էր իր շուրջը հավաքել տաղանդաշատ մարդկանց: 1975 թ. նրան անարդարացիորեն ազատեցին զբաղեցրած պաշտոնից, սակայն Հասրաթյանը դա չհամարեց աշխարհից խռովելու և ձեռքերը լվանալու պատճառ:

Հետագա տարիներին, որտեղ էլ նա աշխատեց, շարունակեց հանդես բերել նույն կենսառատ ջիղն ու ոգին, որն իր էության անբաժանելի մասն էր: 1979-ին նա նշանակվեց Հուշարձանների պահպանության վարչության պետ:

Այդ պաշտոնում նրա գործունեության տարիներին մասնակի կամ ամբողջապես վերականգնվեցին տասից ավելի եկեղեցիներ, որոնց թվում՝ Դորբանդի Ս. Աստվածածին, Կապուտանի Ս. Մինաս, Հաղբատի վանքի կուսանաց անապատի, Հացառատ գյուղի Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր Լուսավորիչ, Մորո ձորի Ծռվիզի Ս. Աստվածածին, Մռավյան գյուղի և Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցիները...

Նվիրյալ գործչի բազմաբեղուն, անմոռաց ու ազգանվեր գործունեության մասին կարելի է անվերջ պատմել:

Եվ այսքանից հետո ինչպե՞ս ցավով չարձանագրել, որ «Հայկական հանրագիտարանի» (քառահատոր) էջերում այդպես էլ տեղ չի գտել Գրիգոր Հասրաթյանի անունը, նույնիսկ մի քանի ժլատ տողերով չի հիշատակվել նրա անձն ու գործը:

Մխիթարենք մեզ նրանով, որ ժողովրդի սիրո և հիշողության գրքում այդ անունը գրվելու է խոշոր տառերով և մնալու է մշտապես:

Asekose.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված