Սերժ Սարգսյանի հարցը գնալով լրջանում է
ՔաղաքականությունԼրագիր |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին: Նա հաստատեց, որ ՀՀԿ-ում տրամադրվածություն կա, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ:
Հարցին, թե ՀՀԿ կողմից խնդրա՞նք է լինելու Սերժ Սարգսյանին, որ նա լինի վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: Կա այդ տրամադրվածությունը թեկնածության առումով, դուք ճիշտ եք նկատել: Իհարկե, մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Մենք արդեն քննարկումները կկազմակերպենք, ՀՀԿ ցանկացած դեմք, առավել ևս խորհրդի կամ գործադիր մարմնի անդամ, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Երբ մենք կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք»:
շարունակությունը՝ կայքում